News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիայի եւ Եգիպտոսի 7 փախստականներ փորձել են Մեծ Բրիտանիա մտնել հեղուկ շոկոլադով լի ավտոցիստեռնի միջոցով։  Այս մասին BBC News-ին պատմել է նրանցից մեկը։  Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, պատմել է, որ իրենց խումբը մտել է ցիստեռնի մեջ Ֆրանսիայի Կալի ավտոկայանում։

Տղամարդու խոսքով՝ ինքը սիրիացի 4 հայրենակիցների եւ եգիպտացի 2 այլ փախստականների հետ ներթափանցել են բեռնատար մեքենան։ Փախստականներին այդ գործում օգնել է մի իրանցի, որն արդեն մի քանի տարի նման ճանապարհով մարդիկ է ուղարկում Մեծ Բրիտանիա, գրում է Lenta-ն։

Փախստականները մտել էին ցիստեռնի մեջ գիշերը, երբ վարորդը քնած էր եղել։ Նրանց ուղեկիցը օդանցքը բաց էր թողել, որպեսզի փախստականները կարողանան շնչել։  Բեռնատարը պետք է տեղից շարժվեր 20 րոպե հետո, սակայն նրանք տաք շոկոլադի մեջ անց են կացրել 2 ժամ, իսկ մեքենան այդպես էլ չի մեկնել։ Այդ ողջ ընթացքում նրանք ստիպված են եղել լողալ եւ բռնվել միմյանցից չխեղդվելու համար։ Ի վերջո երկար սպասելուց հետո նրանք որոշել են դուրս գալ ցիստեռնից, որպեսզի չխեղդվեն։ Դրացցի հետո նրանք ուղեւորվել են անտառի իրենց թաքստոցը, որտեղ մինչ այդ ապրում էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ