News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դուստրը, լինելով հղի եւ միջոցներ չունենալով երեխային պահելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ երեխայի ծնունդից հետո նրան կհանձնի երեխային՝ 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց: Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին, եւ պայմանավորվածության համաձայն՝ դուստրը երեխային հանձնել է նրան, սակայն վերջինս խոստացված գումարը չի վճարել։

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կինը  հրաժարվել է իր տված հաղորդումից:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, Գյումրիի 26-ամյա բնակչուհին, լինելով  հղի եւ չունենալով բավարար սոցիալական եւ նյութական պայմաններ՝ երեխայի լույս աշխարհ գալուց հետո նրան խնամելու համար, 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին հարեւաններին եւ շրջապատի մարդկանց հայտնել է, որ ցանկանում է հղիությունը վաղաժամ ընդհատել, այլապես, ծննդաբերելուց հետո իր զավակին թողնելու է հիվանդանոցում կամ հանձնելու է մանկատուն: Նրա այդ մտադրության մասին տեղեկացել է նաեւ հարեւանուհիներից մեկը: Նա այդ մասին հայտնել է իր քրոջը եւ նրա ամուսնուն, ովքեր 20 տարվա ամուսիններ լինելով, երեխա չեն ունեցել: Ամուսինները հանդիպել են երեխայից հրաժարվել պատրաստվող հղի կնոջը եւ նրա մորը ու խնդրել վաղաժամ չընդհատել հղիությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երեխայի ծնվելուց հետո ամուսինները կվերցնեն նորածնին՝ պարտավորվելով  նրան պահել հարազատ զավակի նման:

Մինչեւ ծննդաբերելը՝  ամուսինները խնամել են նրան, մասնավորապես՝ կինը հոգացել է հղի կնոջ կարիքները, ապահովել սնունդով, որ կարողանա առողջ երեխա ծննդաբերել: 2014 թվականի սեպտեմբերի 18-ին վերջինս ծննդաբերել է արու զավակ: Հաջորդ օրը` 2014 թվականի սեպտեմբերի 19-ին, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գյումրիի տարածքային բաժնում գրանցվել է նորածնի ծնունդը, որտեղ տղամարդը  դիմում է ներկայացրել նորածնի հայրությունը ճանաչելու մասին: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գյումրիի տարածքային բաժնի աշխատակցուհին դիմումատուներին նախազգուշացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Սակայն դիմումատուները պնդել են, որ երեխայի հայրը տվյալ անձն է, եւ երեխան ստացել է նրա ազգանունը:

Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնցով հիմնավորվել է, որ իրականում նա չէ նորածին երեխայի հայրը։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեխայի կենսաբանական մոր եւ հայրությունը ճանաչած անձի նկատմամբ դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը եւ նրանց  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով, իսկ որպես  խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է եւ գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Ամենաշատ