News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԽՍՀՄ հավաքականի եւ Կիեւի «Դինամոյի» նախկին աստղ, ֆուտբոլիստ Լեոնիդ Բուրյակը մեծ սիրով է հիշում խորհրդային Հայաստանը, Խորեն Հովհաննիսյանի հետ միասին անցկացրած տարիները: Երևան կատարած այցի ժամանակ նա իր հիշողությունները կիսեց NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում:


«Խորենի հետ միշտ շատ մտերիմ ենք եղել: Հիշում եմ՝  ես միշտ դժգոհում էի, քանի որ երբ մեկնում էինք խաղերի, այնտեղ միշտ բազմաթիվ հայեր էին հավաքվում: Գալիս էին մեր հյուրանոց եւ կանչում էին Խորենին: Երբ գնացինք Արգենտինա, ասացի՝ գոնե այստեղ չե՞ն գա հայերը: Ես չէի կարող բաց թողնել այս առիթը՝ գալ Երեւան՝ նրա հոբելյանն այստեղ նշելու:
Հայաստանն այլ կերպ եմ հիշում: Այն ժամանակ այստեղ ապրում էին ֆուտբոլով: Ես միշտ մոտ հարաբերությունների մեջ եմ եղել Լեւոն Իշտոյանի, Հովհաննես Զանազանյանի եւ «Արարատի» մյուս ֆուտբոլիստների հետ: Այս անգամ երբ եկա, այցելեցի տղաներին: Զանազանյանը վատառողջ էր, հեռախոսով խոսեցինք Անդրեասյանի հետ:
Երեւանում զբոսնում էի: Զգացվում էր, մարդիկ հանգիստ են: Քաղաքը գեղեցկացել է: Միշտ սիրել եմ Հայաստանը ու սիրով եմ եկել այստեղ:
ԽՍՀՄ առաջնությունն ավելի ուժեղ էր, քան այսօրվա մեր երկրների առաջնությունները: Հավաքականի առումով այսօրվա ֆուտբոիստներին այժմ ավելի լավ է՝ կարողանում են խաղալ ազգային հավաքականներում, իսկ այն ժամանակ Իշտոնյանի կարգի ֆուտբոլիստները չէին կարողանում ընդգրկվել հավաքականում: Այդ առումով բացառություն էր Խորեն Հովհաննիսյանը: Նա ԽՍՀՄ հավաքականում հանդես եկավ տարբեր մարզիչների ժամանակ:
Հայաստանի հավաքականը ինձ շատ է դուրս գալիս: Չի կարելի ասել, որ  հեշտությամբ հնարավոր է հաղթել հայերին: Հիմա էլ մեծ սիրով հետեւում եմ Հայաստանի հավաքականի խաղերին:
Ես այժմ ինձ նվիրել եմ ընտանիքիս: Երեխաներս առանց ինձ մեծացան, այդ բացը լրացնում եմ թոռնիկներիս դաստիարակելով: Շուտով չորրորդը կծնվի» - պատմեց լեգենդար ֆուտբոլիստը:

Սիրու՞մ եք ֆուտբոլ , այդ դեպքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ MasterCard UEFA Champions League քարտը հենց Ձեզ համար է. Ֆուտբոլային թեմայով ձևավորված MasterCard UEFA Champions League  քարտի առկայությունը Ձեր դրամապանակում պարզապես անհրաժեշտություն է, քանի որ այն նախատեսված է իսկական ֆուտբոլասերների համար` հնարավորություն ընձեռելով ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները, այլ նաև ստանալ պարգևատրուներ UEFA Chempiones League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA ի պաշտոնական էջից:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Երևանում տեղի ունեցավ ԽՍՀՄ - Աշխարհի հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց 3:3 հաշվով:

Չիլիացի ֆուտբոլային աստղ Իվան Լուիս Սամորանոն դուբլ է ձեւակերպել: Աշխարհի հավաքականում երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ժան Պիեռ Պապենը:

ԽՍՀՄ հավաքականում աչքի են ընկել Վալերի Գազաեւը, օրվա «մեղավոր» Խորեն Հովհաննիսյանը եւ Իգոր Բելանովը:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ