News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ ապրիլի 1-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը:

Ս. Սարգսյանը  շնորհավորել է դեսպան Մաշալովին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել դեսպանի բարձր ու պատասխանատու աշխատանքում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պատմականորեն ձեւավորված հայ-թուրքմենական բարեկամության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա ձեւավորված միջպետական երկխոսությունը տարեցտարի ամրապնդվում է, ինչին զգալիորեն նպաստում են բարձր մակարդակի փոխայցելություններն ու դրանց շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Մուհամեդնիյազ Մաշալովը պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ակտիվացնելու եւ խորացնելու առեւտրատնտեսական, հումանիտար ու այլ ոլորտներում Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ փոխգործակցությունը:

Դեսպան Մաշալովը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար եւ վստահեցրել, որ իր աշխատանքը նպատակաուղղված կլինի երկու երկրների նախագահների միջեւ բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների, բազմաթիվ ոլորտներում ստորագրված փաստաթղթերի իրագործմանը, որոնք միտված են ավելի ամրապնդելու եւ զարգացնելու երկկողմ կապերը բոլոր բնագավառներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ