News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն ագրոարդյունաբերության ոլորտի միությունների ղեկավարների հետ:

«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, սակայն նրա զարգացումն անհնար է պատկերացնել առանց ոլորտում գործող միությունների ակտիվ գործունեության», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Մասնավորապես, նախարարի խոսքով, ագրոարդյունաբերության ոլորտի միություններին հարկավոր է մշակել իրենց ճյուղերի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված համապատասխան ծրագրեր եւ սերտորեն համագործակցել պետական հատվածի հետ:

Նախարարը նաեւ հավելել է, որ միությունների գործունեության ակտիվացումը բխում է նաեւ պետության շահերից` նկատի ունենալով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հանգամանքը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ վերամշակող ճյուղի ներկա խնդիրները, որոնց թվում առանձնապես կարեւորվել է հայկական վերամշակող ընկերությունների արտադրանքի որակի բարելավումը, ինչը թույլ կտա ապահովել տեղական արտադրության մրցունակությունը ԵՏՄ երկրներում:

Անդրադառնալով հանրապետությունում վերջին տարիներին անասնագլխաքնակի աճին եւ դրանից բխող մսամթերքի արտադրության ծավալների ավելացմանը` նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաեւ տեղական մսի իրացման, ինչպես նաեւ տեղական մսամթերքի արտահանման խնդրի կարեւորությանը:

Քննարկմանը վերստին հաստատվել է, որ այս տարի եւս վերամշակող կազմակերպությունները պատրաստ կլինեն մթերել գյուղացիներից ամբողջ արտադրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ