News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է երկրի մեքենաշինական գործարանը, որը սկսել է թեթեւ քաղաքացիական օդանավեր արտադրել։ Այս մասին տեղեկացնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։ 

Հատուկ Կիմ Չեն Ընի համար փորձնական ինքնաթիռ է պատրաստվել։ Նախագահը հայտարարել է, որ գոհ է գիտնականների աշխատանքից, որոնք մեկ տարվա ընթացքում կարողացել են ազգային թռիչքային սարքավորումներով հագեցած ինքնաթիռ ստեղծել, գրում է Informing.

Նախկինում այս գործարանում ինքնաթիռներ էին պատրաստում երկրի ռազմական ավիացիայի համար։

Կորեական լրատվամիջոցները չեն հստակեցնում, թե որտեղ է գտնվում այդ հաստատությունը։ Չի նշվում նաեւ Կիմ Չեն Ընի այցի օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ