News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2015 թվականի մարտսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 2700 զանգ:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստացված զանգերից 954-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 373-ը՝ նպաստների (ընտանիքի անապահովության), 244-ը՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև երեխայի խնամքի նպաստի (69), բժշկասոցիալական փորձաքննության (25), ավանդի փոխհատուցման (118) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Մարտ ամսին ստացվել է 63 բողոք, որից 32-ը ուղղված է եղել՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին, 17–ը` Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 14-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 88 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

Տպել
Ամենաշատ