News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում քաղաքացի Հրաչիկ Միրզոյանին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կասկածյալն այսօր ձերբակալվել է։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի մարտի 28-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։45-ի սահմաններում, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ  կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք է պատճառվել Երեւանի բնակիչ Հ.Միրզոյանին։ Նախնական ախտորոշմամբ՝ քաղաքացուն պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի կողմնային պատի 9-րդ եւ 10-րդ միջկողային տարածքի կտրած-ծակած թափանցող վերք։

Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն, նշանակվել փորձաքննություն։

Հ.Միրզոյանը ճանաչվել է որպես տուժող եւ հարցաքննվել։ Վերջինս ցուցմունքներ է տվել դեպքի հանգամանքների մասին եւ նշել, որ  հիվանդանոց տեղափոխվելուց հետո իրեն լուսանկար են ցույց տվել, որում ինքը ճանաչել է իրեն մարմնական վնասվածք պատճառած անձին եւ նկարագրել նրան։ Պարզվել է, որ լուսանկարում պատկերված անձը հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ Կ.Խաչատրյանը։

Կ.Խաչատրյանը 2015 թվականի ապրիլի 1-ին ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, եւ նույն օրը քննիչի կողմից ձերբակալվել՝ Հ.Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Տպել
Ամենաշատ