ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 1-ին, կազմել է 471.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.20 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 506.40 դրամ (աճել է 1.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 695.73 դրամ (նվազել է 0.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.08 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 251.55 դրամ, ոսկին՝ 17,987.33 դրամ, պլատինը՝ 17,108.43 դրամ:
Ապրիլի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 472.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473 դրամ: