News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր հանդիպում, որին հրավիրվել էին մի խումբ ջերմոցատերեր` պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը ներկայացնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ  Հովհաննես Հայրապետյանը, բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Փոխնախարար Սամվել Գալստյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լայն հնարավորություններ է ստեղծել հանրապետությունում պտուղբանջարեղենի արտադրության ու արտահանման ծավալների ավելացման համար, քանի որ այժմ ընթացակարգերն առավելագույնս պարզեցված են, եւ այս առումով գործող պայմանները  խիստ բարենպաստ են գյուղացիական տնտեսությունների համար:

Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն իր հերթին փաստեց, որ  գյուղմթերքի տեղական արտադրության զարգացման համար պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ  Հովհաննես Հայրապետյանը եւ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հանգամանորեն ներկայացրին պտուղբանջարեղենի արտահանման  ընթացակարգերի փոփոխությունները:

Մասնավորապես ընդգծվեց, որ  ԵՏՄ տարածքում արտահանում իրականացնելու դեպքում այժմ տնտեսավարողից որեւէ փաստաթուղթ չի պահանջվում եւ դրա համար նրանք որեւէ տեսակի վճարումներ չեն իրականացնում. գործընթացն առավելագույնս պարզեցված է, եւ ծախսվող ժամանակն անհամեմատ կրճատվել է: Միակ փաստաթուղթը, որն անհրաժեշտ է ձեռք բերել արտահանում իրականացնելիս տեսչության կողմից տրվող բուսասանիտարական հավաստագիրն է, որը նույնպես տրամադրվում է անվճար:

Հավաստագիրը տրվում է մաքսային ձեւակերպումներ իրականացնելիս ծառայության տեսուչների կողմից` սեղմ ժամկետներում: Պատասխանատուները հավելեցին, որ տեսուչների հեռախոսահամարները հրապարակված են www.snund.am կայքում, ինչպես նաեւ հորդորեցին ցանկանացած հարցի դեպքում զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարով` վստահեցնելով, որ դրանց սեղմ ժամկետներում պատասխաններ կտրվեն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տեղական արտադրանքի խթանմանը, որակին, մրցունակությանը, ինչպես նաեւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումներին առնչվող հարցեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ