News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոդելավորող Կարլ Լագերֆելդը հայտարարել է, որ Շուփեթ անունով իր կատուն 2014թ. ընթացքում 3 մլն եվրո է վաստակել։ Այս մասին դիզայները հայտնել է New York Magazine պարբերականին;

Լագերֆելդի խոսքով՝ այդ կատվին իրեն նույնիսկ չէին էլ նվիրել։ «Շուփեթը պատկանում էր իմ ընկերոջը, որը իմ սպասուհուն խնդրել էր հոգ տանել նրա մասին, քանի դեռ ինքը բացակայում է։ Երբ նա վերադարձավ, տեղեկացավ, որ Շուփեթին չեն պատրաստվում հետ վերադարձնել»,- պատմել է մոդելավորողը։ 

Կատուն 2014թ. երկու աշխատանք է ստացել, որի շնորհիվ վաստակել է 3 մլն եվրո։ Կենդանին գովազդել է գերմանական մեքենաներ եւ ճապոնական կոսմետիկ միջոցներ։

Լագերֆելդը հավելել է, որ կատուն երեխաներ եւ կենդանիներ չի սիրում, տեղեկացնում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ