News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարդու դեմ ուղղված հանցագործությունները 2014թ. ընթացքում 200 դեպքով (2013թ.` 4,727 – 2014թ.` 4,927) աճել են: NEWS.am-ին տվյալներ են հայտնի դարձել Դատախազության 2014թ գործունեության հաշվետվությունից, որը օրերս ուղարկվել է ԱԺ նախագահին: Ընդ որում, աճել են սպանության (2013թ.` 48 – 2014թ.` 53), սպանության փորձի (2013թ.` 25 – 2014թ.` 28) դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (2013թ.` 186 – 2014թ.` 216), բռնաբարության եւ բռնաբարության փորձի (2013թ.` 19 – 2014թ.` 22) եւ մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների (2013թ.` 3,112 – 2014թ.` 3,420) դեպքերը: Նվազել են դիտավորությամբ առողջությանը միջին կամ թեթեւ վնաս պատճառելու (2013թ.` 1,412 -2014թ.` 1,321), մարդկանց թրաֆիքինգի (2013թ.` 14 – 2014թ.` 8), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (2013թ.` 116 – 2014թ.` 97) դեպքերը:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշում էական փոփոխություն չի արձանագրվել: 2014թ. բացահայտումը կազմել է 96%:  Սպանության 53 դեպքից բացահայտվել է 45-ը, իսկ սպանության փորձերի դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել է 13.4%-ով: 91 դեպքով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, իսկ 30 դեպքով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը:Բացասական միտում է նկատվել նաեւ նշված հանցագործությունների բացահայտման գործում, 2014թ. 216 բացահայտվել է 162-ը: Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 2013թ. արձանագրված 186 դեպքից չի բացահայտվել 30-ը, իսկ 2014թ. արձանագրված 216 դեպքից չի բացահայտվել 54-ը, բացահայտումը կազմել է ընդամենը 75%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Ամենաշատ