News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2014 թ. կատարած հիմնական աշխատանքների հաշվետվությունը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ներկայացնելով հաշվետու տարում իրականացված ծրագրերը, նշել է, որ ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախապատրաստվել եւ շրջանառության մեջ են դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» եւ մի շարք այլ օրենքներում, ինչպես նաեւ ՀՀ կառավարության առանձին որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթները: Էլեկտրոնային եւ տեղեկատվական համակարգերի ներդրման եւ կատարելագործման շնորհիվ էականորեն կրճատվել են ծառայության ծախսերը։ 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում զգալիորեն ավելացել է հարուցված կատարողական վարույթների քանակը, եւ խնդրին լուծում տալու նպատակով ներդրվել է հարկադիր կատարողի գործառույթների ավտոմատացման համակարգ։

Միհրան Պողոսյանը զեկուցել է, որ 2014 թ. ձեռնարկված կազմակերպական եւ այլ միջոցառումների շնորհիվ գույքային եւ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել եւ պահանջատերերին է փոխանցվել 37.923.190.630 ՀՀ դրամ (2013 թ.՝ 20.079.203.874 ՀՀ դրամ), որից՝ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 21.754.520.067 ՀՀ դրամ (2013 թ.՝ 3.459.065.305 ՀՀ դրամ), ֆիզիկական անձանց օգտին՝ 1.614.761.980 ՀՀ դրամ (2013 թ.՝ 2.821.158.004 ՀՀ դրամ), իրավաբանական անձանց օգտին՝ 8.938.935.561 ՀՀ դրամ (2013 թ.՝ 10.061.321.526 ՀՀ դրամ):

Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետն անդրադարձել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 2015 թ. անելիքներին եւ այդ համատեքստում կարեւորել կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի եւ բարեփոխումների շարունակական իրականացումը:

Տպել
Ամենաշատ