News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆրեզնո շրջանի ներկայացուցիչ Անդրեաս Բորգեասը դիտորդի կարգավիճակով կժամանի Ղարաբաղ՝ ներկա գտնվելու ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին։

Բորգեսաը Ղարաբաղում կլինի ապրիլի 25-ից մայիսի 5-ը։ Նրանից բացի եւս 2 մարդ ԱՄՆ-ից կժամանի Ղարաբաղ՝ հետեւելու ընտրություններին, գրում է fresnobee.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ ընտրություններին կհետեւեն նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ՝ Մեքսիկայից, Արգենտինայից եւ Կանադայից։

Բորգեասի խոսքով՝ իր այցը Ղարաբաղ հպարտության առարկա է տեղի հայերի համար։ Նրա կինը հայուհի է, որի տատիկը Ցեղասպանություն վերապրած հայերից է։

«Ես անձամբ կարծում եմ, որ Ֆրեզնոյի հայերը կհպարտանան, որ նրանք դիտորդ ունեն այդ կարեւոր ընտրություններում, որոնք պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի ինքնիշխան եւ ազատ պետությունը»,- հայտարարել է Բորգեասը։

Հիշեցնենք, որ Անդրեաս Բորգեասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձեւի հեղինակն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ