News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնեւի կոնվենցիայի դրույթները։ Այդ մասին ասվում է ի պատասխան NEWS.am-ի հարցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ՝ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից գերված քաղաքացու «հարցազրույցների» շարքի, մասնավորապես, նրա «տեսաուղերձի» կապակցությամբ։

«Անդրանիկ Գրիգորյանի տեսաուղերձների հրապարակմամբ, որոնցից առաջինը թողարկվեց նրան գերեւարելու հենց հաջորդ օրը, ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես Ժնեւի կոնվենցիայի 13-րդ հոդվածը՝ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին, որ ռազմագերիներին պաշտպանում է ամբոխի հետաքրքրասիրությունից։

Ժնեւի կոնվենցիաներին միացած երկրները  պարտավորվում են ամեն պարագայում պահպանել եւ ստիպել պահպանել կոնվենցիաների դրույթները։ Ադրբեջանի դեպքում այդ դրույթը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հումանիտար իրավունքի խախտումը Ադրբեջանի համար արդեն սիստեմատիկ բնույթ է կրում։

Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային նորմերի բացահայտ անտեսումը մարտահրավեր է միջազգային հանրությանը, քանի որ միջազգային հանրությունը պատասխանատու է դրանց պահպանման համար»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանում գրանցվել են ոչ միայն գերի ընկած հայերի հանդեպ կիրառված ճնշման, նրանց վերադարձին խոչընդոտելու, այլ նաեւ սպանության դեպքեր։ 2014թ. օգոստոսին գերի ընկած Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանը նույն օրը ադրբեջանական բանտում սպանվել էր։ Ադրբեջանական տեղեկությունների համաձայն՝ գերին իբր թե մահացել էր սրտի կաթվածից։ 2013թ. սեպտեմբերին Թթուջուր գյուղի բնակիչ, գերի ընկած հովիվ Մանվել Սարիբեկյանը սպանվել էր ադրբեջանական բանտում։ Ադրբեջանական կողմը հայտարարեց, թե նա իբր թե ինքնասպան է եղել։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ