News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ համացանցում անհրաժեշտ տեղեկատվության մշտական որոնումները մարդկանց ստիպում են հեշտությամբ ստացվող գիտելիքները շփոթել սեփականի հետ: Արդյունքում մարդիկ իրենց իրականից ավելի խելացի են համարում:

Հետազոտողները 9 տարբեր գիտափորձ են անցկացրել, որոնց ավելի քան հազար մարդ է մասնակցել: Բոլոր փորձերի ընթացքում մարդկանց երկու խմբի են բաժանել: Մի խմբին խնդրել են անհրաժեշտ տեղեկությունները փնտրել համացանցում, մյուսներին՝ տեղեկության այլ աղբյուրներ օգտագործել:

Ըստ Gazeta-ի, աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ համացանցում հեշտությամբ տեղեկություն ստանալը մարդկանց ստիպում է կարծել, որ իրենք ավելի խելացի են, քան իրականում են: Միաժամանակ, այն մասնակիցները, որոնք համացանցի փոխարեն գրքեր եւ ամսագրեր են օգտագործել, հակված չեն եղել գերագնահատել սեփական մտավոր ունակությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ