News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ հանգել եզրակացության, որ մարդու առողջությունը բարելավելու համար հարկավոր է տան պատերը որոշակի գույնով ներկել, քանի որ դրանից է կախված մարդու հոգեկան առողջությունը:

Քորնելի համալսարանի հետազոտողների կարծիքով, կարմիրն ու նարնջագույնը կարող են մեծացնել անհանգստության զգացողությունը, սթրեսը եւ նույնիսկ մաշկային քոր առաջացնել: Բնակելի տարածքի համար հարմար է վառ երկնագույնը, որի առկայության պարագայում մարդը կարող է ավելի երկար քնել: Բացի այդ, այդ գույնը կանանց մոտ սեռական ցանկություն է առաջացնում, տղամարդկանց մոտ ավելացնում է զգացմունքայնությունը:

Ըստ Informing-ի, վառ գույները խթանում են մարդու ուղեղը, միաժամանակ, կարող է արագանալ սնունդ ընդունելու գործընթացը, ինչը բացասաբար է անդրադառնում մարսողության վրա: Գիտնականները նաեւ պնդում են, որ վառ ճերմակ խոհանոցները նույն արդյունքի են հանգեցնում:

Իսկ ահա վառ նարնջագույն ներկված գրասենյակները խթանում են մտավոր գործունեությունը, սակայն կարող են հոգնեցնել:

Մասնագետները նաեւ նշում են, որ հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ լուսավորությանը: Վառ լուսավորված սենյակում քնի ռեժիմը խանգարվում է, ինչը կարող է առողջական խնդիրների հանգեցնել: Իսկ եթե ննջարանում բարակ վարագույրներ են եւ դրանց միջով լույս է թափանցում սենյակ, կարող է բացասաբար ազդել կանանց վրա եւ հանգեցնել ճարպակալման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ