News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ինդիանա նահանգի Memories Pizza հաստատության սեփականատերերը հրաժարվել են նունասեռականների հարսանիքների համար պիցցայի պատվեր ընդունել: Այս մասին հաղորդում է ABC57-ը: Օ՛Քոնոր ընտանիքը հայտարարել է, որ իրենց որոշմամբ չեն ցանկանում ոչ մեկին խտրականության ենթարկել:

Քրիսթալ Օ՛Քոնորը հայտարարել է, որ իր ընտանիքն իրավունք ունի սեփական հավատքն ունենալ եւ պաշտպանել իր գաղափարները: «Մենք քրիստոնյա ենք: Եթե մեզ նույնասեռական զույգ այցելի եւ խնդրի իրենց հարսանիքի համար պիցցա պատվիրել, ստիպված կլինենք հրաժարվել»,- ասել է նա:

Ըստ Lenta-ի, հաստատության տերերը նաեւ նշել են, որ միաժամանակ ո՛չ նույնասեռականներին, ո՛չ այլ հավատքի մարդկանց չեն արգելում հաճախել իրենց հաստատություն եւ ընթրել: Պարզապես համաձայն չեն նույնասեռականների՝ ընտանիք կազմելու հնարավորության հետ եւ չեն ցանկանում նպաստել դրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ