News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ դպրոցները թեմատիկ ձեւավորող տնօրեններն անտեղի են քննադատության արժանանում։ Այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ պետական, ազգային խորհրդանիշների նկատմամբ պատշաճ պաշտամունքն ու մոտեցումը։

«Մենք որպես հասարակություն դեռ չենք հղկել մեզ մոտ ազգային, պետական խորհրդանիշների պաշտամունքի եւ օգտագործման մշակույթը, սա ակնհայտ է նաեւ առանց անմոռուկի: Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր սմայլիկներով գրառումներով քննադատում են այս կամ այն դպրոցի կամ շենքի ձեւավորումը: Գուցե անճաշակություն է, գուցե չափը մի քիչ անցնում են, գուցե տեղին չեն օգտագործվում խորհրդանիշը, բայց մի քիչ էլ չափազանցում ենք, շատ ենք ընկնում դպրոցի տնօրենների հետեւից, թեման շեղում ենք: Իմաստը չեմ տեսնում ես, որ ամեն մեկը ամեն օր փորձի որսալ ինչ-որ անմոռուկային սկանդալ, կամ օրվա կադր անի եւ ասի՝ վայ էս ինչ եք անում: Դրա ժամանակը չի. եթե իրոք խնդրի մասին մտածում եք, գնացեք, բացատրեք, ասեք՝ մի արեք տենց բան: Պրոբլեմը պետք է շտկենք, ոչ թե դրանից շոու սարքենք»,- ասաց նախարարը: 

Արմեն Աշոտյանը նշեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում հանրապետության կրթօջախներում կանցկացվեն անմոռուկների պատրաստման բաց դասեր, որոնց կմասնակցեն բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հայտնի դեմքեր։

«Պատրաստում ենք 1 500 000 անմոռուկ ստեղծել մեր աշակերտների ձեռքով, որոնք պատրաստվում ենք բաժանել ապրիլի 24-ին»,- ասաց Աշոտյանը:

ԿԳ նախարարը նշեց, որ Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն հայկական կրթական հաստատություններում, այլեւ Եվրոպայի մի շարք հայկական գաղթօջախներում, սակայն երկրների անունները չցանկացավ տալ՝ խուսափելով թուրքական եւ ադրբեջանական հակալոբբինգից:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբը
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայոց ցեղասպանության…
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Նրանք հայրենասիրական եւ ՀՅԴ-ին նվիրված երգեր ն երգել...
Անդադար աշխատել եմ, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ ու պատժամիջոցներ կիրառվեն. Ֆրանսուա-Քսավիե Բելամի
Հայերն ավելի ոչինչ չեն ուզում, քան խաղաղ ապրելը հողում, որը նշանավորել են...
Ցեղասպանության փաստը դեռ հերքվում է մեծ թվով դերակատարների կողմից. Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է...
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, ես ներկա...
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ...
Ամենաշատ