News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում գործող միակ շրջիկ կրկեսը 2015թ. թատերաշրջանն սկսել է Մասիս քաղաքից։ Կրկեսի տնօրեն Գեւորգ Գրիգորյանի խոսքով՝ իրենք յուրաքանչյոր տարվա համար կազմում են նոր ծրագիր: Այս տարի վերջին 20 տարում առաջին անգամ կրկեսը ներկայացնում է հայ աղջկա վարժեցրած առյուծին:

«Հայաստանում առաջին անգամ ներկայացնում ենք առյուծ Լեոնային: Արդեն մեկ տարի է ՝դուստրս՝ Ստեֆանիան, վարժեցնում է նրան, և այսօր նրա առաջին ելույթն էր»,- NEWS.am-ին պատմեց կրկեսում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող Գեւորգ Գրիգորյանը:

Պրոֆեսիոնալ ձեռնածու, 26-ամյա Ստեֆանիայի խոսքով՝ առյուծի հետ համարի պատրաստման դժվարություններից էր ժամանակի սղությունը:

«Քանի որ ձմռան մի քանի ամիսներին կրկեսը փակ է լինում, Լեոնայի հետ պարապելու համար մեր բակում հավաքել էինք վանդակ և պարապմունքներն այնտեղ էինք իրականացնում: Այդ ամենը մի փոքր անհարմար էր, բայց փառք Աստծո, ամեն ինչ լավ է: Լեոնան դեռ հուզվում է, և շատ է կենտրոնանում հանդիսատեսի վրա, բայց դա ժամանակի հարց է»,- ասաց նա։

Ծրագրում ներկայացված են գեղարվեստական մարմնամարզություն, օդային ակրոբատներ, օղակներով և լույսերով համար, ուժային համար, կենդանիներ՝ շներ, օձեր և առյուծ, իսկ ողջ երեկոյի ընթացքում իր համարներով հանդիսատեսին զվարճացնում է ծաղրածու Գոշան, որն էլ շրջիկ կրկեսի տնօրենն է:

Գեւորգ Գրիգորյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում արդեն 400 տարի  ընդունված է շարժական կրկեսը և իրենք ուզում են, որ այն դառնա ավանդույթ նաեւ Հայաստանում։

«Աշխատում ենք գոնե տարին մեկ անգամ առիթներ ստեղծել, որ հանդիսատեսը ճանաչի կրկեսի դերասաններին: Սա թատրոն չի, սա հեռուստատեսային սերիալ չի, որ ամեն մեկը երևա եթերում, այստեղ կենդանի խաղ է: Մենք ամեն ինչ անում ենք, որ երեխան սիրի ու ճանաչի ծաղրածուին»,- ասաց տնօրենը։

Տարվա ընթացքում շրջիկ կրկրեսը կշրջի Հայաստանի տարբեր մարզերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ