News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լեհաստանի հայերը դարեր շարունակ պայքարել են թուրքերի դեմ: Այս մասին ասված է լեհական Nasza Polska պարբերականում հրապարակված հոդվածում: Լեհաստանում հայերն ապրում են շուրջ 7 դար եւ միշտ ոչ միայն հավատարիմ հպատակներ են եղել, այլեւ մեծ հայրենասերներ: Հոդվածում նաեւ նշվում է.

«Մեր երկրում ազգային ինքնության եզակի տեսակ է ձեւավորվել՝ Gente Armenus, Natione Polonus (լատիներենից թարգմանաբար՝ «ազգը՝ հայ, ազգությունը՝ լեհ»): Հայերն օգտվել են ինքնավարությունից եւ կրոնական հանդուրժողականությունից: Նրանց թվում կան արտիստներ, գրողներ եւ բանաստեղծներ, գիտնականներ եւ քաղաքական գործիչներ: Նրանք ծառայել են ե՛ւ որպես զինվոր, ե՛ւ հրամանատար Վառնայում, Խոչիմում, Կամենցե Պոդոլսկում (XV դարի կեսերին, XVII դարի կեսերին եւ 70-ական թվականներին, բոլոր երեք դեպքերում՝ թուրքերի դեմ), իսկ հետո՝ համաշխարհային երկու պատերազմների ժամանակ:

Իսկ լեհական մտավորականության ականավոր ներկայացուցիչների շրջանում բավարար է հիշել Աննա Դումնային (դերասանուհի), Զբիգնեւ Հերբերտին (անգլիական եւ հայկական արմատներով գրող - խմբ.), կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն, Ռոբերտ Մակլովիչին (խոհարարական շոուների հեղինակ, լեհական խոհանոցի քարոզիչ):

Տեղին է հիշել նաեւ այն լեհերի մասին, որոնք համաշխարհային հանրության ուշադրությունն են հրավիրել հայերի կոտորածների ուղղությամբ: Կարելի է հիշել նաեւ ծնունդով Լեհաստանից, իրավաբան Ռաֆայել Լեմկինին, որը հենց Հայոց ցեղասպանության ազդեցությամբ 1933 թվականին հանցագործության նոր ձեւ կազմավորեց՝ մարդկության դեմ հանցագործություն, որի նպատակն էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի ոչնչացնելն է:

Երկրորդ աշխարհամարտից հետո գրող, արեւելագետ եւ թարգմանիչ Բոգդան Գեբարսկին սկսեց ավելի խորությամբ ուսումնասիրել մոռացված հայկական հոլոքոստը: Իր նամակներում նա թուրքական մտավորականությանը կոչ էր անում ճանաչել Ցեղասպանության իրողությունը եւ հայտարարել հետապնդումների զոհերի վերապրած սերունդներին գոնե խորհրդանշական փոխհատուցում տալու անհրաժեշտության մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային...
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ…
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Ամենաշատ