News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ»-ը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

Պարոն Բագրատյան, շատերը կանխատեսում են, որ մինչեւ ապրիլի 24-ը, Ցեղասպանության զոհերի հիշատակով պայմանավորված, համեմատաբար հանդարտություն կպահպանվի, բայց հետո պայթյուն կլինի՝ թե' տնտեսական, թե' քաղաքական առումով: Համամի՞տ եք, թե ոչ, ի՞նչ եք սպասում Դուք:

Դա խնդրի մակերեիսային կողմն է: Մենք ունենք հսկայական անդունդ վճարման հաշվեկշռում: Դրամը, փոխանակ արժեզրկվի, օրերս նույնիսկ արժեւորվում է: Ինչո՞ւ: Որովհետեւ իրանցիները եկել են: Լավ, բայց նման դեպքում՝ ԿԲ-ն պետք է դոլար գնի ու մի 50 մլն-ով պահուստներն ավելացնի: Այսօր արդեն պահուստները 1,2 մլրդ են: Ասում եք՝ կանխատեսում են, որ ապրիլի 24-ից հետո կպայթի: Ոչ, վաղը կարող է Չինաստանիը 1 մլրդ տա, դա էլ կնստենք-կուտենք: Կամ կարող է ԱՄՆ-ը լրացուցիչ 1 մլրդ տա, կամ ՌԴ-ն: Այսինքն՝ ես այն մարդը չեմ, որ ասեմ՝ ապրիլի 24-ից հետո կպայթի: Եթե չի պայթում, կայուն է մնում, պարտքի հաշվին,մեր երկրի վարկունակությունն է իջնում: Այնպես որ, դեռեւս շանս կա պայթյունը «փոխարինել» ճահճով:

Ավելի սարսափելին ուրիշ բան է. երկիրը չի աշխատում: Իսկ ավելի լավ չէ՞ պայթի, բայց սկսենք աշխատել: Երկու դեպքում՝ էլ՝ կամ կպայթի, կամ չի պայթի, բայց պարտք կվերցնենք, երկիրը գահավիճում է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ մենք այսօր ունենք 44 տոկոս աղքատություն, 21-22 տոկոս գործազրկություն:

Ի՞նչ անել:

ԿԲ նախագահին պետք է հանել՝ իր ամբողջ խորհրդով, նոր մարդկանց բերել, որ այս վիճակը լուծեն: Դրա համար պետք է արժեզրկել դրամը՝ ռուբլու, առավել եւս՝ դոլարի նկատմամբ: Պլանավորված արժեզրկել, որպեսզի տնտեսությունը շնչի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Ամենաշատ