News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզպետի պաշտոնը կվստահվի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին: NEWS.am-ին դեռ երեկ՝ ուշ երեկոյան, լուրեր էին հասել, որ այդ պաշտոնում կնշանակվի Ծառուկյանի փեսան: Վաղ առավոտից մենք փորձում ենք ճշտել մեզ հասած լուրերի իսկությունը, բայց ապարդյուն: Կարապետ Գուլոյանը չի պատասխանում հեռախոսազանգերին, իսկ քաղաքապետարանից այս լուրերը ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ խորհուրդ տալով սպասել 2 ժամ եւ հավելելով, որ նման խոսակցություններ միշտ եղել են: Հարցին, թե այսօր Կարապետ Գուլոյանը կմասնակցի Կառավարության նիստին, մեզ փոխանցեցին, որ պաշտոնական հրավեր չեն ստացել:

Կառավարության նիստի այսօրվա օրակարգում այդ հարցը այս պահի դրությամբ ընդգրկված չէ:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ից եւ ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էին գրել թե Կարապետ Գուլոյանը, թե նրա հայրը՝ պատգամավոր Մուրադ Գուլոյանը:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին պաշտոնանկ կանեն: Նա կարող է նշանակվել Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար: Դեռեւս նոյեմբերի 21-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ