News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի  Պասու Ֆունդու քաղաքում եռյակ քույրեր Ռաֆաելան, Ռոշելն ու Տագիան Բինին ամուսնացել են նույն օրը ընդհանուր պսակադրության արարողությամբ։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

29-ամյա հարսնացուները կրել են գրեթե միանման հարսանեկան զգեստներ եւ գրեթե միանման շպար էին արել։ Նրանց փեսացուները նույնպես ներկայացել էին միանման կոստյումներով եւ սանրվածքներով։

Փեսացուները խոստովանել են, որ վախեցել են խորանի մոտ շփոթել իրենց ապագա կանանց, Ինչը բարեբախտաբար տեղի չի ունեցել, գրում է Lenta-ն։

The Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ քույրերը միշտ հաշտ են եղել եւ միաձայն  որոշում են կայացրել ամուսնանալ միեւնույն պսակադրության արարողությամբ։ Թե ինչպես է նրանց հաջողվել ամուսնության առաջարկություն ստանալ մոտավորապես նույն ժամանակահատվածում, չի հաղորդվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ