News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում քննիչներն ուսումնասիրում են Օխոտի ծովում խորտակված  «Հեռավոր Արեւելք» նավի սեփականատեր ընկերության փաստաթղթերը: Այդ մասին «Ռիա Նովոստիի»-ն հայտնել է ՌԴ ՔԿ Հեռավոր Արեւելքի քննչական վարչության ներկայացուցիչ Օքսանա Պոլշակովան:

«Քրեական գործ է հարուցվել: Հիմա քննիչները վերծանում են նավի տեխնիկական վիճակին, նավարկության դուրս գալու իրավունքին վերաբերող փաստաթղթերը: Նախատեսվում է նաեւ հարցաքննել անձնակազմի անդամներին»,- ասել է Պոլշակովան: Վերջինիս խոսքով` գերատեսչության ներկայացուցիչներն այժմ քննում են դեպքի բոլոր մանրամասները:

Հիշեցնենք, որ Օխոտի ծովի ջրերում այսօր՝ ապրիլի 2-ի գիշերը, խորտակվել է «Հեռավոր Արեւելք» ձկնորսական նավը, ինչի հետեւանքով զոհվել է 54 մարդ, անհետ կորած է համարվում 16 ձկնորս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
Ամենաշատ