News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Արքանզաս նահանգի բնակիչ Հերթրուդա Ուիվերը, որը նախօրեին պաշտոնապես դարձավ Երկրագնդի ամենատարեց կինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրավիրել է մասնակցելու  իր ծննդյան օրվան նվիրված երեկույթին, գրում է Associated Press-ը։ Նշենք, որ հուլիսի 4-ին կինը կդառնա 117 տարեկան։

Կյանքում շատ բան տեսած այս կինը միայն մեկ երազանք ունի. նշել ծննդյան օրը Բարաք Օբամայի հետ։

«Նա իրոք շատ է ուզում տեսնվել Օբամայի հետ։ Հերտրուդան 2 անգամ քվեարկել է նրա օգտին, եւ դա պարզապես երազանք է նրա համար»,- հայտնել է Առողջապահություն եւ վերականգնողական կենտրոնի ադմինիստրատորը, որտեղ ապրում է կինը, գրում է Gazeta-ն։

Նշենք, որ նախօրեին Ճապոնիայում մահացել էր 117-ամյա Միսաո Օկավան, որից հետո ամենատարեց կնոջ տիտղոսը անցել է Հերթրուդա Ուիվերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ