News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 17-ամյա Մարտուն Մ.-ին, 20-ամյա Թաթուլ Ս.-ին եւ 17-ամյա Ռուբեն Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մարտուն Մ.-ն եւ Թաթուլ Ս.-ն խոստովանական բացատրություն են տվել, որ 2014 թ. հունվար ամսին, դուռը բանալիով բացելով, մտել են մի շինություն եւ գողացել օղի թորելու սարք:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել են նաեւ եռյակի հեղինակած մի շարք հանցադրվագներ: Այսպես.

- Մարտուն Մ.-ն, Թաթուլ Ս.-ն եւ Ռուբեն Գ.-ն 2014 թ. մայիսից մինչեւ հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք անգամ ցանկապատի վրայով մուտք են գործել Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկն ու գողացել լատունե եւ երկաթե փականներ, պղնձե լարեր, պղնձե կաթսա,

- Մարտուն Մ.-ն եւ Թաթուլ Ս.-ն 2014 թ. սեպտեմբերին մետաղյա ձողով դռան կողպեքը կոտրելով՝ մուտք են գործել մի շինարարական կազմակերպության պատկանող շինություն եւ գողացել 15 մետր պղնձե հաղորդալար,

- Մարտուն Մ.-ն եւ Թաթուլ Ս.-ն 2014 թ. ամռանից մինչեւ 2015 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ցանկապատի վրայով հինգ անգամ մուտք են գործել Դիլիջանի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող մի կազմակերտության տարածք եւ գողացել պղնձե մալուխ, պղնձե խողովակներ, ալյումինե լարեր, ալյումինե տարաներ եւ լուսամփոփ,

- Մարտուն Մ.-ն եւ Թաթուլ Ս.-ն 2014 թ. հունվարից մինչեւ 2015 թ. մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հինգ անգամ մուտք են գործել Սայաթ Նովա փողոցի թիվ 28 հասցեում գտնվող տան նկուղ եւ գողացել էլեկտրական շարժիչներ, պղնձե հաղորդալար:

Գողոնը մասամբ առգրավվել է:

Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ