News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում:

Նա հեռանում է աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

1999-2003 թվականներին Հարությունյանը եղել է Հայաստանի ԱԺ պատգամավոր: 2004-ին Արամ Հարությունյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար եւ այդ պաշտոնում մնացել մինչեւ 2007 թվականը:

2007-ի հուլիսին նա նշանակվել է Բնապահպանության նախարար, երկու անգամ վերանշանակվել է:

2014-ի մայիսին Արամ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ: 1999-2006 թվականներին նա եղել է ՕԵԿ անդամ, իսկ 2006-ից ՀՀԿ անդամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ