News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն չի ընդգրկվի կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում: Այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին դիմած նամակում գրել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մեծարգո վարչապետ,նորհակալություն հայտնելով Ձեր՝ 20.03.15թ. թիվ 01/41.1/4250-15 գրությամբ արված առաջարկության համար՝ կառավարության 19.02.15թ. թիվ 165-Ն որոշմամբ ստեղծվող կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ՀՅԴ խմբակցությունից մեկ ներկայացուցիչ ընդգրկելու վերաբերյալ, այս պահին ձեռնպահ ենք մնում թեկնածու առաջադրելուց:

Գերակա խնդիր համարելով կոռուպցիայի դեմ համակարգային եւ ամբողջական պայքարը, մենք տարբեր առիթներով ներկայացրել ենք հանրային վստահությունն ապահովող, անկախությունը երաշխավորող հակակոռուպցիոն մարմնի ձեւավորման առաջարկություններ, որոնք անտեսվել են:

Այնուամենայնիվ, օգտվելով ՀՀ կառավարության 19.05.14թ.  թիվ 511-Ա որոշմամբ հաստատված եւ ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրի այն դրույթից, որի համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կապահովի բաց տեղեկատվության լիարժեք հասանելիու¬թյունը, կայուն կապի ձեւավորումը եւ շարունակական երկխոսությունը քաղաքացիական հասարակության, իշխանության մարմինների ու հանրային ինստիտուտների միջեւ», այս փուլում մեզ իրավունք կվերապահենք ներկայացնել կոնկրետ առաջարկություններ եւ ահազանգեր՝ այդքանով բերելով մեր օժանդակությունը հակակոռուպցիոն պայքարին»,- ասված է նամակում:

Հիշեցնենք, որ խորհրդարանական խմբակցություններից դեռ միայն ԲՀԿ-ն է պատրաստակամություն հայտնել ներկայացուցիչ ունենալ այդ խորհրդում: Ստորեւ ներկայացնում ենք նամակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ