News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բելառուսը երբեք Ռուսաստանի մաս չի դառնա, եւ ռուսական ղեկավարությունը երբեք էլ հարցը այդպես չի դրել։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք եղել ենք եւ կանք ինքնիշխան, անկախ պետություն։ Այդպես էլ կմնանք»,- փոխանցում է բելառուս նախագահի խոսքը ԲԵԼՏԱ-ն։

Նրա խոսքով՝ Պուտինը երբեք իր առջեւ նման հարց չի դրել, քանի որ գիտի, թե բելառուսական կողմը ինչպես կարձագանքի դրան։ Ռուսաստանում շատ են քաղաքական  գործիչները, որոնք կայսերական մտածելակերպ ունեն եւ Բելառուսը Ռուսաստանի հյուսիսարեւմտյան երկրամաս են համարում։

«Դրան մենք կոնկրետ պատասխան ունենք. մենք երբեք չենք լինի հյուսիսարեւմտյան երկրամաս եւ, ինչպես ես հասկանում եմ, երբեք կոնֆլիկտի մեջ չենք մտնի Ռուսաստանի հետ»,- հայտնել է Լուկաշենկոն։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը երբեք չի պատերազմի Բելառուսի դեմ, քանի որ դրա համար պատճառներ չկան՝ միաժամանակ նշելով, որ բելառուսցիները պատրաստ են կռվել բոլորի դեմ, ովքեր թրով կգան իրենց վրա։ «Մենք կկռվենք եվրոպացիների, ամերիկացիների, ռուսների եւ բոլորի դեմ, եթե նրանք նպատակ դնեն գրավել մեր երկրի որեւէ հտարածք»,- հայտարարել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ Ուկրաինայի դեպքերից հետո Բելառուսի եւ Ռուսաստանի հարաբերությունները ոչ մի կերպ չեն փոխվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ