News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող հարյուրից ավելի նաիրիտցիներ այսօր՝ ապրլի 2-ին, կրկին հավաքվել են կառավարության մոտ եւ պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Նրանք պաստառներով հարվածում են գետնին եւ բարձրախոսով վանկարկում «վարչապետ, ամոթ» եւ «պարտքերի մարում»:

«Մենք հստակ գիտենք, որ մեր աշխատավարձերը մարվելու են, բայց մարման կոնկրետ ժամկետներ ենք պահանջում: Ժողովուրդը չի հանգստանա այնքան ժամանակ, մինչեւ իրենց չասեն, թե երբ են տալու աշխատավարձերը: Ծայրահեղ քայլերի դեռ չենք դիմում, քանի որ մեզ խոստացել են, որ աշխատավարձերն անպայման տալու են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Նա նշեց, որ այսօր հանդիպելու են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի հետ, սակայն դա չի խանգարի պահանջել հանդիպում վարչապետի հետ:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ