News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եկեղեցական տոներից հետո ոչ աշխատանքային երկուշաբթիների հանդեպ հայ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ։  Այս մասին ապրիլի 2-ին կայացած Կառավարության նիստում հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը։

«Եկեղեցական 5 խոշոր տոներից հետո երկուշաբթիները ոչ աշխատանքային օր հայտարարելու ավանդույթը Հայասատանում արմատավորվեց 2008թ.։ Դրա շնորհիվ՝ մեր հավատացյալները կարող են այցելել իրենց հարազատների գերեմազնները։

Հասարակության շրջանում ոչ միանշանակ վերաբերմունք է ձեւավորվել մեր որոշման հանդեպ։ Խոսում են աշխատանքային շաբաթը կազմակերպելու բարդությունների մասին, քանի որ սկզբում մեկ աշխատանքային օր են կորցնում, իսկ հետո լրացնում այն հաջորդ շաբաթվա վերջին։ Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել նշված կարգը»,- հայտարարել է Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ