News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառավարության մոտ այսօր՝ ապրիլի 2-ին, իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող՝ Նաիրիտ» ՓԲԸ 5 աշխատակիցներին քիչ առաջ ընդունեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը մոտեցել է բողոքող նաիրիտցիներին եւ տեղեկացրել, որ վարչապետը պատրաստ է իրենց ընդունել:

Նշենք, որ նաիրիտցիներից 5-ին էլ այսօր ընդունել է ԱԺ մշտական տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, որին աշխատակիցները պետք է ներկայացնեն աշխատավարձերի վճարման պարտքերի մարման հստակ ժամանակացույց եւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ գրավոր պահանջները:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ