News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաղաքացիների արժութային վարկերը հնարավոր չէ վճարման ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով դրամայինի փոխակերպել։ Այս մասին ապրիլի 2-ին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ ներկայացնելով «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից առաջ քաշած «Արտարժութային վարկերի վերաձեւակերպման» մասին օրինագծի շուրջ Կառավարության բացասական եզրակացությունը։ Պատգամավորները օրինագիծը ներկայացրել էին որպես արտարժույթով վարկ վերցրած քաղաքացիներին օգնելու միջոց, քանի որ ազգային արժույթով փոխարժեքի անկումից հետո նրանց պարտավորությունները զգալիորեն աճել են։

Նախարարի խոսքով՝ բնակչությունից արտարժույթի փոխարեն դրամով վճարումներ ընդունելու դեպքում բանկերը ստիպված կլինեն անձամբ մարել իրենց վերցրած արտարժութային վարկերը, որոնցով վարկավորում են իրենց հաճախորդներին։

Այդ վարկերի մարման համար անհրաժեշտ արտարժույթը կարող է հասնել մինչեւ 2.9 մլրդ դոլարի, ինչը ցնցում է տնտեսության համար։ Բացի այդ, այս դեպքում վարկերի եւ ավանդների կառաջանա ճեղքվածք, քանի որ ավանդների մեծ մասը արտարժույթով է։ «Ակտիվների եւ պարտավորությունների միջեւ առաջացող արժութային ճեղքվածքը, որը կգոյանա եւ՛ առաջին,  ե՛ւ երկրորդ դեպքում, բանկերի վճարունակության հետ կապված խնդիրներ կառաջացնի»,- նշեց Խաչատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ