News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսակցության 3000 կին անդամներ այսօր՝ ապրիլի 4-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին, եւ կոչ արեցին աշխարհի կանանց եւ մայրերին միավորվել ընդդեմ Ցեղասպանության (ֆոտոռեպորտաժ

«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կանայք կարող են միավորել իրենց ջանքերը եւ ամբողջ աշխարհին ասել՝ մենք դեմ ենք Ցեղասպանությանը։ Այսօր այստեղ գալու նպատակը նաեւ անմեղ զոհերի հիշատակին տուրք մատուցելն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Ցեղասպանության դեմ ընդվզումը պետք է հատկապես աշխարհի կանանց եւ մայրերի կողմից լինի, քանի որ նրանք են մարդկությանը ծնունդ տալիս։

 «Մենք կոչ ենք անում աշխարհի կանանց եւ մայրերին միանալ մեզ եւ բոլորս միասին «ոչ» ասենք բոլոր ոճրագործություններին։ Մարդկությունը ծնում են մայրերը, մայրերն էլ պետք է պայքարեն, որ իրենց ծնած մարդկանց որեւէ մեկը կյանքի իրավունքից չզրկի»,-ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխարհի մայրերին ուղղված «Ոչ Ցեղասպանությանը» կոչը կուղարկվի Հայաստանում գտնվող բոլոր դեսպանատներին։

«Մենք պետք է բոլոր դեսպանատներին բաժանենք այս կոչը  եւ փորձենք հավաքագրել այն բոլոր մայրերին, ովքեր կիսում են մեր գաղափարը, որ աշխարհի երեսին վերանան ոճրագործությունները,ւ պատերազմները եւ ցեղասպանությունները»,-ասաց Մուրադյանը։

ՀՀԿ-ական կանայք հիմնականում սեւազգեստ էին, բոլորը կրում էին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի նշանով շարֆեր։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ