News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները հաստատել են Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք նպատակ ունեն խանգարել նրա միջուկային ծրագրին: Սահմանափակումները մտցվել են միջազգային առեւտրի, ֆինանսական ծառայությունների, ինչպես նաեւ նավթագազային ոլորտներում։ Վերջինս կազմում են Իրանի տնտեսության հիմքը:

ԵՄ պաշտոնյաներն արդեն դրանք անվանել են երբեւէ ԵՄ-ի կողմից որեւէ երկրի նկատմամբ ընդունված պատժամիջոցներից «ամենահեռուն գնացողն եւ տարածվողը»:

Մոտ մեկ ամիս առաջ Իրանի դեմ պատժամիջոցները խստացրել է նաեւ ԱՄՆ-ը: Վաշինգթոնն ու նրա դաշնակիցները մեղադրում են Թեհրանին միջուկային զենք ստեղծելու մտադրություն ունենալու մեջ: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակների համար է:

Այս տարվա հունիսին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաստատել է թվով 4-րդ բանաձեւը, որով խստացվում են Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները: Այս անգամ դրանք ուղղակիորեն ուղղված են Իսլամական հեղափոխության պահապանների դեմ, որոնք վերահսկում են երկրի տնտեսության ավելի քան 1/3-ը, այդ թվում նաեւ ավտոմոբիլաշինությունն ու տեքստիլ արդյունաբերությունը, հաղորդում է BBC Russian-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ