News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ այսօր՝ ապրիլի 8-ին, գործակցության հուշագիր է ստորագրվել:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստորագրվել է նաեւ ուսանողների ուսուցման գործընթացի եւ ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին պայմանագիր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ:

Նշված փաստաթղթերը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը եւ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Իր խոսքում Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը կարեւորություն է տալիս զինված ուժերի եւ երիտասարդության միջեւ շփումների ընդլայնման իրականացման գործընթացին, բանակ-հասարակություն սերտ կապի ամրապնդմանը, բարձրագույն կրթության որակավորմամբ մասնագետների ՀՀ զինված ուժերում հետագայում ներգրավմանը, զինվորական ծառայության բնագավառում ձեռք բերված փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու դերին ու նշանակությանը, ինչպես նաեւ` ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառությանը եւ մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների դրսեւորմանը: Եվ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է ցուցաբերում այդ նպատակների իրականացման համար նմանաբնույթ պայմանագրերի կնքմանը:

Համալսարանների ռեկտորներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարին համագործակցության նման հնարավորության ընձեռնման համար:

Ստորագրված փաստաթղթերը կարգավորում են Կողմերի միջեւ համագործակցության հիմնական ուղղությունները, ՀՀ պաշտպանության նախարարության եւ Համալսարանների ներկայացուցիչների միջեւ հանդիպումների, կլոր սեղանների, քննարկումների, համատեղ փորձաքննությունների կազմակերպման, Համալսարանի ներկայացուցիչների եւ ուսանողների համար պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների կողմից դասախոսությունների անցկացման հետ կապված հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ