Honda-ն 2015 թվականին դադարեցնելու է Crosstour մոդելի արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է Worldcarfans-ը:
Մեքենայի պատմությունն այնքան էլ հաջողակ չէր: Այն ստեղծողները ցանկանում էին դրանում միավորել քրոսովերի, սեդանի եւ ունիվերսալի լավագույն հատկանիշները: Սակայն 2009 թվականի աշնանը թողարկված ավտոմեքենան բավական շատ բացասական արձագանքներ ստացավ դիզայնի մասին եւ չափազանց ցածր պահանջարկ ուներ:
Ըստ Gazeta-ի, ընկերության ղեկավարությունը մտադիր է ազատվող տեղը տրամադրել 2016 թվականի մոդելային տարվա HR-V մեքենային: