News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

2014-ի սեպտեմբերի 9-ին ԵԿՄ-ի, կրթության եւ պաշտպանության նախարարությունների միջեւ եռակողմ հուշագրի ստորագրումից հետո ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցին դպրոցականների անդամագրումը զանգվածային բնույթ է ստացել: Տասնյակհազարավոր ծնողներից ստացվում են դիմումներ: Երկրապահը, գործընկեր կառույցների աջակցությամբ, կազմակերպում է հրամանատարասերժանտական դասընթացներ:  Դասընթացների առաջին փուլին մասնակցեցին 4392 պատանիներ, որոնցից 1259 ստացան շարքայինի, 1084-ը ավագ զինվորի, 1738-ը կրտսեր սերժանտի կոչումներ:

Իսկ սերժանտի կոչման համար համար քննություններն անցկացվում են կենտրոնացված կարգով՝ ԵԿՄ վարչությունում: Սերժանտի կոչման քննությանը մասնակցեցին  311 պատանի երկրապահ կամկավորական: Այստեղ քննություն ընդունող հանձնաժողովը համեմատաբար խիստ էր, չէ որ կոչումը միայն անվան համար չեն ստանալու այս պատանիները, այլ այսուհետ նրանք կկարողանան ղեկավարել խմբեր եւ արդեն իրենց հասակակիցներին օրինակ են ծառայելու:

Պատանիները քննություններ հանձնեցին կրակային, շարային, ֆիզիկական պատրաստությունից, արտակարգ իրավիճակներում կողմնորոշման հմտությունից, առաջին բուժօգնությունից, հայ եկեղեցու պատմությունից:

311 պատանի երկրապահ ստացան սերժանտի կոչում, իսկ զուգահեռաբար արդեն մեկնարկել է հրամանատարասերժանտական դասընթացների 2-րդ փուլը, որին մասնակցում են թվով 5 000-ից ավելի պատանի եւ աղջիկ:

Տպել
Ամենաշատ