Սեւան-Երեւան մայրուղու 32-րդ կմ հատվածում, ապրիլի 10-ին, ժամը 13.00-ին, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.55-ին, վարորդը եւս մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: