News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապը ապրիլի 12-ին պատարագ կմատուցիՀայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, եւ բոլորի ուշադրությունը հրավիրված կլինի այն հանգամանքին, թե կարտասանի՞ նա Ցեղասպանություն բառը, գրում է  Agence France Presse-ը։

Հռոմի Պապը պատարագ կմատուցի Սուրբ Պետրոսի տաճարում, որը հայկական կաթոլիկ ծեսի տարրեր է պարունակում։ Արարողությանը ներկա կլինի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Վատիկանը պատարագն այնպես է մատուցում, որ ներկաները հասցնեն տուն վերադառնալ ապրիլի 24-ին կայանալիք հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար»,- գրում է հեղինակը։

Ինչպես նշվում է հոդվածում, եթե Հռոմի Պապը արտասանի ցեղասպանություն բառը, դա առաջին նախադեպը չի լինի։ Նման բան արդեն կատարվել էր 2000թ., երբ Հովհաննես Պողոս 2-րդը հայ կաթողիկոսի հետ արած համատեղ հայտարարության մեջ օգտագործել էր այդ բառը։ «Սակայն առաջին անգամ այդ սպանությունները ցեղասպանություն կորակվեն Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվող պատարագի ժամանակ»,- գրված է հոդվածում։

Փորձագետների խոսքով՝ Ֆրանցիսկոս Պապը, որն արդեն ընդգծել էր հայերի տառապանքներն ու հալածանքները հիշելու կարեւորությունը, կարող է աշխարհում քրիստոնյաների աճող հալածանքների հետ զուգահեռներ անցկացնել։ «100 տարի առաջ սպանված մարդիկ հիմնականում հայեր էին եւ թեեւ սպանությունները կրոնական հողի վրա չէին  կատարվում, պոնտիֆիկոսն արդեն համեմատել է դրանք այսօր իսլամիստ գրոհայիններից փախչող քրիստոնյաների հետ»,- եզրափակում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ