News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքում նոր պուրակ  կհիմնվի:

Ծառատունկի շրջանակում Կարմիր բլուր հնավայրի հարակից շուրջ 1 հա կազմող տարածքում եւս նոր տնկիներ են տնկվել: Բազմաթիվ բնակիչների հետ միասին նշված վայրում ծառատունկին մասնակցել է նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նոր տնկիներով համալրված տարածքը՝ համաձայն նախագծի ու ներկայացված էսքիզների, առաջիկա տարիներին կդառնա մայրաքաղաքի հարմարավետ պուրակներից մեկը: 

«Շուրջ 1 հեկտար այս տարածքում, որտեղ իրականացրեցինք ծառատունկը, համոզված եմ, որ մի քանի տարի անց կդառնա մայրաքաղաքի հերթական գեղեցիկ պուրակներից մեկը: Կարծում եմ էսքիզները նայելով դուք նույնպես որոշակի պատկերացում կազմեցիք, թե ինչպիսի հանգստի գոտի կդառնա այս վայրը: Ընդհանրապես, սա մեր որդեգրած քաղաքականության համատքստում է եւ մենք, ինչպես եւ խոստացել էինք, շարունակաբար ավելացնելու ենք մայրաքաղաքի կանաչ տարածքները»,- ընդգծել է քաղաքապետը:

Որպես ծրագրային առաջնահերթություն կարեւորված է մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը, որոնց ուղղությամբ, ինչպես նշել է քաղաքապետը, զգալի աշխատանքներ են տարվել: Միայն վերջին երկու տարիների ընթացքում Երեւանում տնկվել է ավելի քան 127 հազար ծառ եւ թուփ: Եվս 30 հազար ծառ եւ 8000-ից ավելի թուփ էլ կտնկվի այս տարվա գարնանային ծառատունկի շրջանակում: Ի դեպ, մինչեւ ապրիլի 26-ը կտնկվի նաեւ շուրջ 20 հազար վարդի թուփ:

«Ծառատունկ իրականացնելուց բացի շատ կարեւոր է նաեւ տնկիների խնամքը: Համոզված եմ նկատել եք, որ արդեն մի քանի տարի է, ինչ մենք ծառատունկն իրականացնում ենք բացառապես ոռոգելի տարածքներում: Այս համատեքստում ուզում եմ նաեւ նշել, որ վերջին երկու տարիներին շուրջ 63 կմ ոռոգման նոր ցանց ենք կառուցել: Եվս շուրջ 20 կմ նոր ոռոգման ցանց կկառուցենք այս տարի», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ինչպես նախորդող տարիներին, այնպես էլ այս տարի ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ աշխատանքներում ներառված կլինեն նաեւ մայրաքաղաքի բակային տարածքները: 

Նոր հիմնվող պուրակում կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաեւ Երեւանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ