News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է շատ բարենպաստ պայմաններ ստեղծել իտալական ընկերությունների համար, որոնք ցանկանում են աշխատել ԵՏՄ շուկայում: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, իտալական խոշորագույն Rai հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ԱՊՀ հարցերով հայտնի մեկնաբար Մարկ Իննարոյի հարցին:

«Այսօր Հայաստանը ԵՏՄ մի մասն է: Դա նշանակում է, որ մեր հանրապետությունն արդեն ոչ թե 3-միլիոնանոց փոքրիկ շուկա է, այլ մեծ շուկայի մաս, որտեղ նվազագույնը 173 մլն սպառող ունի: Հայաստանում գործող ցանկացած ձեռնարկություն կարող է ազատորեն ապրանք արտահանել Ռուսաստան, Բելառուս ու Ղազախստան՝ առանց մաքսատուրքերի եւ զգալի հարկային արտոնություններով»,-վստահեցրել է ՀՀ նախագահը:

«Հայաստանի առավելություններից մեկն էլ զգալի մարդկային կապիտալն է, որակյալ տեխնիկական մասնագետների առկայությունը: Դա նշանակում է, որ մեզ մոտ շատ բարենպաստ պայմաններ են իտալական ընկերությունների համար, որոնք կարող են այստեղ շատ հանգիստ աշխատել ու արտադրել»,-հավելել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ