Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է խաղաղասեր քաղաքականությանը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, հայտնել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է, որ Բելառուսը եղել ու մնում է խաղաղ երկիր»,-ասված է հաղորդագրության մեջ։
«Մենք չենք պատրաստվում պատերազմել, բայց եթե որեւէ մեկը նման ցանկություն ունի, մենք արժանիորեն նրան կպատասխանենք։ Այդպիսի թշնամիներ մենք դեռ չունենք»,-ընդգծել է Լուկաշենկոն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Բելառուսի նախագահը հավելել է, որ բելառուսները կարող են խաղաղ ապրել. «Ամեն ինչ մեզ մոտ կկարգավորվի»։
Երկրի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Օրշայում գտնվող Զատիկի տոնին Լուկաշենկոն այցելել է Սուրբ Աստվածածնի տաճար։ Նա ներկա է եղել Զատիկին նվիրված պատարագին, որի ժամանակ մոմ է վառել, իսկ հետո հանդիպել տաճարի այցելուների հետ։