News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելական լրատվամիջոցներն արձագանքել են Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությանը, որը նա արել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագից առաջ:

Հրապարակումներում նշվում է, որ Պապի արարքը կարող է փչացնել Անկարայի եւ Վատիկանի հարաբերությունները:

«The Times of Israel»-ի փոխանցմամբ, Ֆրանցիսկոս I-ի հայտարարությունը, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները XX դարի առաջին Ցեղասպանությունն են, պայթյունավտանգ է եւ անպայման կբարկացնի Թուրքիային: Վատիկանում Թուրքիայի դեսպանությունը չեղյալ է հայտարարել ապրիլի 12-ին նախանշված մամուլի ասուլիսը:

Ֆրանցիսկոս Պապը Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանդես է եկել նաեւ նախկինում: Այս մասին գրել է իսրայելական «Haaretz»-ը՝ հավելելով, որ 2006 թվականին, դեռեւս Հռոմի պապ չլինելով, նա Թուրքիային կոչ է արել Ցեղասպանությունը ճանաչել որպես հայ ժողովրդի եւ մարդկության դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ծանրագույն հանցագործություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ