News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գներն աճում են ԱՄՆ-ում հորատման սարքերի կրճատման ֆոնին: Այդ մասին են վկայում տորգերի արդյունքները:

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուղերչների արժեքը բարձրացել է 0,05 տոկոսով՝ հասնելով 57,87 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուղերչների արժեքը բարձրացել է 0,17 տոկոսով՝ հասնելով 51,72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ամերիկյան Baker Hughes նավթագազային ընկերության տվյալներով, նավթի հորատման սարքերի թիվը կրկին կրճատվել է: Ընկերությունը հայտարարել է, որ մեկ շաբաթում այդ ցուցանիշը նվազել է 42 միավորով կամ 5,2 տոկոսով՝ հասնելով 760 միավորի: Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 49,9 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ