News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 12-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն - Սադախլո մաքսային կետում, Հայաստանից Ռուսաստան ուղեւորվող «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի վարորդ՝ ՌԴ քաղաքացի Կ.Ա.-ի եւ Վրաստանի Հանրապետության սահմանային կետի աշխատակիցների միջեւ ծագած վիճաբանության արդյունքում Կ.Ա.-ը ձերբակալվել է եւ տեղափոխվել Մարնեուլիի ոստիկանության բաժանմունք:

Ավտոբուսի 50 ուղեւորներ մնացել են սահմանային կետում եւ չեն կարողանում շարունակել ընթացքը:

«Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կ.Թ.-ն հավաստիացրել է, որ 2 ժամվա ընթացքում ընկերության մեկ այլ վարորդ ուղեւորներին կտեղափոխի Ռուսաստան:

Դեպքի մասին տեղեկացվել են Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահը, «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կ.Թ.-ն, ՃԿԱԿ-ում Ֆինանսների նախարարության պատասխանատու Ա.Բ.-ն:

Ժամը 00.20-ին ավտոբուսը շարունակել է իր ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ամենաշատ