News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վատիկանը դատապարտել է 1915-ին հայերի դեմ կատարված հանցագործությունները, գրում է լեհական կրոնական Polonia Christiana պորտալը՝ անդրադառնալով Վատիկանում Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին:

«Թուրքիայի ներկա քաղաքական գործիչները եւ գիտնականները փորձում են արդարացնել Օսմանյան Կայսրությունում հայերի ու հույների դեմ կատարված հանցագործությունները՝ հայտարարելով, որ այդ ժողովուրդները հավատարիմ էին իրենց այն ժամանակվա թշնամի Ռուսաստանին, կամ նույնիսկ այդ երկրի լրտեսներն էին: Այդուհանդերձ, դեռեւս 1915-ին, այն ժամանակվա Հռոմի Պապ Բենեդիկտոս XV-ին առաջին սարսափելի լուրերն էին հասնում այդ մասին: Պապն այն ժամանակ սկսել է հայերին օգնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել՝ կոչ անելով օսմանյան իշխանություններին անհապաղ դադարեցնել հետապնդումները:

Ցեղասպանության մասին նշվել է նաեւ Հռոմի Հովհաննես Պողոս II Պապի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Բարեբին Բ-ի համատեղ հայտարարությունում, որը ստորագրվել է Հռոմի Պապի Հայաստան այցի ժամանակ 2001 թվականին:

Այս եւ նմանատիպ այլ արտահայտություններին, որոնք արվում են քաղաքական գործիչների, գիտության, արվեստի, կրոնի գործիչների կողմից, Անկարան շատ խիստ է արձագանքում՝ սպառնալով քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ կիրառել: Այսպես, Թուրքիայի իշխանությունները այդ երկրում ապրող հայերին խստորեն արգելել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին հնչեցնել եկեղեցու զանգերը»,-նշում է ռեսուրսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ