News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկօրյա պաշտոնական այցով Ղազախստանի հանրապետությունում գտնվող ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Աստանայում տեղի ունեցող ԵՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպման ժամանակ ՌԴ մրցակցային մարմնի ղեկավար Իգոր Արտեմեւի հետ քննարկել է վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքները:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ Արտակ Շաբոյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարվող ուսումնասիրությունները շարունակվում են՝ ընկերության ներդրումների արդյունավետությունը պարզելու նպատակով, քանի որ կատարվող ներդրումներին զուգահեռ ավելանում է նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վնասը, այսօր այն կազմում է արդեն 9,3 միլիարդ դրամ: Ի. Արտեմեւը հայտնել է իր պատրաստակամությունը՝ վարույթի ընթացքի վերաբերյալ տեղեկատվական նյութերի տրամադրման եւ ուսումնասիրության ընթացքին աջակցելու առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ