Ոստիկանության Արագածի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Ջամշլու գյուղում գտնվող քանդված շինության մոտ զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Վանաձոր-Երեւան ճանապարհի 100 մ հեռավորությամբ գտնվող կիսակառույց տան նկուղային հարկից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 1 ական, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 43 փամփուշտ եւ վառոդի փաթեթ` 513 գ կշռով: